ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱՎԱՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է

15:57 - 13 Հուլ, 2021

Տոկիոյի խաղերի օլիմպիական ավանն արդեն  գործում է:  Այս մասին հայտնել է   կազմկոմիտեն: Համավարակի պատճառով   բացման պաշտոնական արարողություն չի կատարվել:

Գյուղը  գտնվում է Տոկիոյի ծովածոցի ափին և  զբաղեցնում է շուրջ 44 հա: Այն նախատեսված է 18 հազար մարզիկների համար: Նրանք խաղերի ընթացքում կզբաղեցնեն 3800   բնակարան: 

Մարզիկները գյուղ կժամանեն իրենց  մեկնարկից հինգ օր առաջ և  պետք է հեռանան  ավարտից հետո՝  երկու օրվա ընթացքում: 

Գյուղում շուրջօրյա կգործի հատուկ  բուժստորաբաժանում `վարակի ախտանիշներով մարզիկներին հետազոտելու համար: 

Այլ նորություններ