Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի վարկանիշային խաղարկության վերջին ՝ վեցերորդ փուլի մրցաշարը հատել է հասարակածը:
Երեկ պայքարի բռնվեցին 102 կգ քաշայինները: Հայաստանից ասպարեզ ելան երկու վարպետներ՝ Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը։
Սամվելը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում կատարեց / 172 կգ / ու հրաժարվեց ելույթից։
Ծանրահարթակում միայնակ մնացած Գարիկ Կարապետյանը չընկճվեց թիմակցի բացակայությունից և մարտականորեն տրամադրվելով, երբեմն ինքն էր ստանձնում առաջատարի դերը: Ի վերջո, երկամարտի 401 կգ արդյունքով / 185 կգ+ 216 կգ / գրավեց երկրորդ տեղը և պարգևատրվեց արծաթե մեդալով:
Ապրիլի 11-ին, ժամը 13. 00 –ից, մրցահարթակը կտրամադրվի գերծանրքաշայիններին: Մեր երկիրը կներկայացնեն Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը: