Հավակնորդ երկրների քանակը նվազում է

11:01 - 02 Նոյ, 2018

Արգենտինայի մայրաքաղաքում հոկտեմբերին անցկացված ՄՕԿ –ի գործկոմի նիստում  նախագահ Թոմաս Բախն ասել է,որ կլիմայական փոփոխությունների հետևանքով, մասնավորապես եվրոպական երկրներում,պակասել  է ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հավակնորդ երկրների թիվը:Շատերն անիմաստ են համարում ներդրումներ անել  ձմեռային մարզաձևերի զարգացման  համար,քանզի դա եկամտաբեր չի: Տարիներ հետո, ձյան սակավության պատճառով, հավանաբար անհրաժեշտ կլինի օգտագործել արհեստական ձյուն:

Լողավազան կարելի է կառուցել ամեն տեղ,բայց լեռնադահուկային արագընթաց մրցուղի պատրաստելն անհամեմատ դժվար է տեղանքի ընտրության և համապատասխան սարքավորումների տեղադրման  առումով:

ՄՕԿ –ի գործկոմը հաստատել է 2026թ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման  հավանական թեկնածու քաղաքների ցանկը. Կանադայի Կալգարի,համատեղ հայտ ներկայացրած Իտալիայի Միլանը, Կորտինա դ Ամպեցցոն և Շվեդիայի  Ստոկհոլմ:

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ