Կարապետյան-Սենեկալ զույգը՝ «Bavarian open»-ի արծաթե մեդալակիր

09:40 - 22 Փետ, 2016

Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը «Bavarian open» միջազգային մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը:

Ազատ ծրագրում Հայաստանը ներկայացնող զույգը հաջող ելույթ ունեցավ և հավաքած ընդհանուր 140,16 միավորով գրավեց երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Մեծ Բրիտանիան ներկայացնող Կումես-Բուկլանդ զույգն է, որը հավաքել է 165,68 միավոր:

Կարապետյան-Սենեկալ զույգը իրավունք է ստացել մասնակցելու Բոսթոնում կայանալիք աշխարհի առաջնությանը:

 ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ