Պրահայում ավարտվեց Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունը:
Չեմպիոնի կոչումը և խաղարկված ոսկե մեդալը նվաճեց լեհաստանցի Մոնիկա Սոչկոն / 8, 5 միավոր /:
Երեք մասնակիցներ վաստակեցին ութական միավոր և զբաղեցրին 2 – 4 –րդ տեղերը: Նրանց շարքում էր մեր Լիլիթ Մկրտչյանը, որը լրացուցիչ գործակիցներով ճանաչվեց չորրորդը: Նա և 7, 5 միավորով ութերորդ տեղը զբաղեցրած Աննա Սարգսյանը իրավունք ստացան մասնակցելու հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլին:
Մեր մյուս պատվիրակները դուրս մնացին առաջին տասնյակից:
Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցեցին 123 շախմատիստուհիներ: