Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականը մասնակցել է վարկանիշային մրցաշարի

13:00 - 27 Մայ, 2019

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականը մասնակցել է Լոնդոնում անցկացված Միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը, որը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:

B ենթախմբում ընգրկված Հայաստանի հավաքականն անցկացրել է 2 հանդիպում՝ պարտվելով Անգլիայի (0:2) եւ Շվեցարիայի (0:2) թիմերին:

Հայ վոլեյբոլիստները խմբում գրավել են երրորդ տեղը եւ վաստակել 48 վարկանիշային միավոր:

Նույն խմբում ընդգրկված Բուլղարիայի հավաքականը չի ժամանել մրցաշարին:

Այլ նորություններ