Ըմբշամարտի Հայաստանի առաջնությունների ժամանակացույցը հայտնի է

15:34 - 31 Հոկ, 2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 24-26-ը Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում:

Մրցումները կմեկնարկեն նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին։ Եզրափակիչ գոտեմարտերը նախատեսված են անցկացնել նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ից սկսած։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-4-ը նույն վայրում: Մրցումները դեկտեմբերի 3-ին կմեկնարկեն ժամը 10։00-ին։ Եզրափակիչները տեղի կունենան դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ից սկսած։

Այլ նորություններ