ԻՐԱՎՈՒՆՔԸ ՏՐՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻՆ

14:47 - 25 Նոյ, 2025

Մինչև 16 տարեկան տղաների C դիվիզիոնի 2026թ.  Եվրոպայի բասկետբոլի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Երևանում: Այս մասին հայտնում է մարզաձևի ՀՀ ֆեդերացիան:

Մրցաշարը նշանակված է  2026թ. հուլիսի 4-12-ը: Մասնակիցներն են ՝ Հայաստանի, Ալբանիայի, Ադրբեջանի, Մոլդովայի, Սան Մարինոյի, Մալթայի, Ջիբրալթարի, Անդորրայի և Կոսովոյի թիմերը:

Խաղացանկի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն ավելի ուշ:

Այլ նորություններ