ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ

15:27 - 01 Փետ, 2024

Հայաստանի դահուկային սպորտում, տղամարդկանց և կանանց հաշվարկով  մեկական բացարձակ առաջատարներ ունենք: Այս մասին վկայեց Աշոցքում անցկացված համապետական առաջնությունը:

Դահուկուղի ելած 34 մարզիկ –մարզուհիների մրցումներում, կանանցից բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացավ փորձառու Կատյա Գալստյանը: Նա անգերազանցելի էր 5կմ. ազատ, դասական և արագավազք մրցաձևերում:

Նույն ոճերում, տղամարդկանց համար սահմանված մրցատարածություններում, բացահայտ էր Միքայել Միքայելյանի առավելությունը:

 

 

Այլ նորություններ