ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՐԱԿԸ ՀԱՆՁՆՎԵՑ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻՆ

15:27 - 04 Դեկ, 2025

Իտալիայում  2026թ. կայանալիք  25-րդ ձմեռային խաղերի օլիմպիական կրակը կազմակերպիչներին հանձնվել է Աթենքի պատմական «Պանատինաիկոս»  մարզադաշտում:

Արարողությանը ներկա են եղել Հունաստանի ԱՕԿ նախագահ Իսիդորոս Կուվելոսը, «Միլան Կորտինա դ'Ամպեցցո» օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Ջովաննի Մալագոն և այլ պաշտոնյաներ։

Միջոցառումը անցկացվել է  կարճ ծրագրով ՝ Հունաստանում  տեղի ունեցող ուժեղ անձրևների  և ամպրոպների պատճառով:

Գերագույն քրմուհին օլիմպիական ջահը հանձնել է  Հունաստանի ԱՕԿ նախագահին, ով այն նվիրել է  «Միլան - Կորտինա դ'Ամպեցցո» օլիմպիական խաղերի կազմակերպիչներին:

Ջահի փոխանցավազքի իտալական հատվածը  կսկսվի Հռոմում՝  մարզահանդեսի  բացման արարողությունից ուղիղ երկու ամիս առաջ՝ դեկտեմբերի 6-ին: Կրակը կշրջագայի ամբողջ Իտալիայով, այդ թվում՝ Սարդինիա և Սիցիլիա կղզիներով, ինչպես նաև Կորտինա դ'Ամպեցցոյով, որտեղ էլ նախատեսված է  մրցումների մի մասը: Փոխանցավազքը կավարտվի Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում՝  փետրվարի 6-ին։

Այլ նորություններ