ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրեց Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությունյանին

11:15 - 21 Սեպ, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ:

Նախագահի կողմից պարգևատրվեցին նաև հունհռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Բաքվի Եվրոպական խաղերկ արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը:

Ալեքսանյանն ստացավ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան, իսկ Հարությունյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ: 

Այլ նորություններ