Լեւոն Արոնյանի երրորդ ոչ-ոքին ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ում

10:17 - 21 Փետ, 2017

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Շարժայում ընթացող շախմատի «Գրան Պրի» մրցաշարի երրորդ տուրում նույնպես կես միավոր վաստակեց: Այս անգամ նրա մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկն էր:

Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Մաքսիմ Վաշյե-Լագրավ-Շախրիյար Մամեդյարով, Մայքլ Ադամս-Պավել Էլյանով, Դին Լիրեն-Ջոն Լյուդվիգ Համմեր, Ֆրանցիսկո Վալյեխո Պոնս-Յան Նեպոմնյաշչի, Հոու Յիֆան-Դմիտրի Յակովենկո, Ալեքսանդր Ռյազանցու-Լի Չաո, Եվգենի Տոմաշեւսկի-Սալեհ Սալեմ պարտիաները:

Տուրի միակ հաղթանակը գրանցվեց Հիկարու Նակամուրա-Ռիչարդ Ռապպորտ դիմակայությունում, որտեղ առավելությունը ամերիկացի Նակամուրայի կողմն էր:

Միանձնյա առաջատարը Վաշյե-Լագրավն է (2,5 միավոր): Երկու միավորով նրան հետեւում են Ադամսը, Մամեդյարովը եւ Նակամուրան:

Հայ  շախմատիստը 1,5 միավորով եզրափակում է տասնյակը:

Այսօր Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղալու է ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցեւի հետ:

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ