Նիկշա Բավցեւիչ. Մենք անձնուրաց գործեցինք

13:15 - 13 Օգո, 2017

Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Սլովակիայի նկատմամաբ հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը ամփոփել է խաղի արդյունքները:

«Մենք շատ լավ խաղացինք պաշտպանությունում, տղաներին շատ լավ տրամադրել էինք խաղին եւ նշել, որ եթե ցանկանում ենք հաղթել, պետք է լավ գործել պաշտպանությունում: Այսօր տղաներն անձնուրաց խաղացին:

Պետք է նաեւ շնորհակալություն հայտնենք Անդրանիկ Չրաբաշին, ով վնասվածք ուներ, նա չէր մարզվել հանդիպումից առաջ, բայց շատ լավ հանդիպում անցկացրեց, եւ արեց ամեն ինչ, որ իր թիմը հաղթի այս խաղում:

Կարծում եմ, որ մեր ենթախմբում շատ խճճված վիճակ է, քանի որ, այսօր Շվեդիան հյուրընկալվելիս հաղթել է Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականին:

Շարունակում եմ պնդել, որ Սլովակիան լավ թիմ է, այս ենթախմբում ընդհանրապես շատ ուժեղ թիմեր են հավաքավել, մենք արդեն 3 հաղթանակ ունենք , բայց դեռ պետք է մյուս հանդիպումներում էլ հաղթենք, որպեսզի կարողանանք խմբից դուրս գալու խնդիրը լուծել:

Վիճակագրությունից մեկ կարեւոր փաստ նշեմ. Մրցակիցը հանդիպման ընթացքում 19 անգամ կորցրել է գնդակը, իսկ մենք ՝ 9: Դա ցույց է տալիս, որ մենք շատ ուշադիր ենք խաղացել եւ ստիպել մրցակցին հանդիպման ընթացքում ավելի շատ սխալվել»,- Բավցեւիչի խոսքը մեջբերում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այլ նորություններ