ՀԱՅՏՆԻ ԵՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

13:17 - 22 Մայ, 2020

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան / FIBA / հաստատել է օլիմպիական վարկանիշային  մրցաշարի ժամկետները: Հաշվի են  առնվել խաղացողների ծանրաբեռնվածությունը, ազգային հավաքականների նախապատրաստությունը  և ազգային լիգաների օրացուցային ծրագրերը: 

Տղամարդկանց օլիմպիական որակավորման  մրցաշարերը  կանցկացվեն 2021 թ․ հունիսի 29-ից հուլիսի 4-ը ՝ Կանադայում, Խորվաթիայում, Լիտվայում և Սերբիայում։Չորս խմբերից յուրաքանչյուրում ընդգրկված է վեց թիմ։

Հաղթողները իրավունք կստանան մասնակցելու   Տոկիոյի  խաղերին։

Յոթ թիմեր, ինչպես նաև Ճապոնիայի հավաքականը /  տանտիրոջ իրավունքով /  ունեն ուղեգրեր։

Այլ նորություններ