ՉԵՄՊԻՈՆԻՆ ՈՐՈՇԵՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱՆԻՇԸ

11:17 - 07 Ապր, 2022

Սլովենիայի Բրեժիցե քաղաքում ավարտվեց Եվրոպայի տղամարդկանց շախմատի անհատական առաջնությունը: Հայաստանի հավաքականի առաջատար, երևանցի  Գաբրիել Սարգսյանը և Գերմանիայի պատվիրակ  Մատիաս Բլյուբաումը 11 հնարավորից վաստակեցին 8,5-ական միավոր: Ավաղ, լրացուցիչ ցուցանիշներով Եվրոպայի չեմպիոնի կոչումը շնորհվեց Բլյուբաումին:

Գաբրիել Սարգսյանին հանձնվեց արծաթե մեդալը:  

Առաջին 20 տեղերը գրաված շախմատիստները նվաճեցին 2023թ․ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու ուղեգրեր։ Նման պատվի արժանացան նաև մեր երկրի ներկայացուցիչներ, առաջնությունում 12 –րդը ճանաչված Սամվել Տեր-Սահակյանը և հաջորդ ՝ 13 –րդ հորիզոնականը զբաղեցրած  Շանթ Սարգսյանը:

 

Այլ նորություններ