ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆԸ , ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ

17:00 - 06 Մար, 2020

Սիրելի մայրեր, քույրեր, դուստրեր: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է Ձեզ` կանանց միջազգային տոնի առթիվ: Մարտի ութը գարնանային տոն է և դուք թող միշտ գարուն լինեք ձեր օջախների, ընտանիքների համար:

Հայաստանի մարզական կազմակերպությունների աշխատանքներում մեծ  ավանդ ունեն նաև  գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Նրանք իրենց նպաստն են բերում հայրենական սպորտի զարգացմանը, հաղթանակների կերտմանը և առողջ ու ֆիզիկապես կոփված սերնդի դաստիարակման գործին:

Մեր բազմաթիվ մարզուհիներ խոսուն հաղթանակներ են տանում միջազգային հեղինակավոր մրցաշարերում: Նորանոր նվաճումներ ենք մաղթում նաև ընթացիկ մրցաշրջանում, որը կարևորվում է օլիմպիական խաղերով:

Առողջություն ու երջանկություն ենք մաղթում բոլորիդ,  իսկ մարզուհիներին` հաղթանակներ մրցասպարեզներում :

Այլ նորություններ