
Տալլինում անցկացվեց Եվրոպայի ձյուդոյի բաց մրցաշար: Տատամի ելան 33 երկրների 252 մարզիկներ:
ՀՀ հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Վահե Աղասյան, Աշիկ Անդրեյան , Մարտին Բադալյան / երեքն ՝ էլ 60 կգ / ,Դավիթ Աբրահամյան / 66 կգ /, Արտակ Թորոսյան / 73 կգ / և Գոռ Կարապետյան / 100 կգ /:
Մեր տղաներից առավել վստահ մրցելույթներ ունեցավ Վահե Աղասյանը: Նա հաղթեց հաջորդաբար Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Իտալիայի և Լեհաստանի ներկայացուցիչներին ու գրավեց առաջին տեղը:
Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Գոռ Կարապետյանը: Նա առավելության հասավ երեք մրցակիցների նկատմամբ, մեկ անգամ տանուլ տվեց գոտեմարտը և դարձավ երրորդ մրցանակակիր:
Իրենց հաշվին երկուական հաղթանակ գրանցեցին Մարտին Բադալյանը և Արտակ Թորոսյանը: Նրանց մյուս թիմակիցները մեկնարկում ձախողվեցին և դուրս մնացին պայքարից:
Տալլինից մեր թիմը մեկնեց Խորվաթիայի Պորեչ քաղաք և ներգրավվեց օլիմպիական մարզումային ճամբարի ուսումնամարզական հավաքում: