Գերմանիայի Շտուդգարտ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում հայ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը եզրափակչի իր ելույթն ավարտեց 7-րդ տեղում։ Նա վաստակեց 14,200 միավոր։
Թովմասյանը անսխալ կատարեց օղակների վարժության վերևի բոլոր տարրերը, սակայն ցատկի ժամանակ, չկարողանալով ֆիքսել մարմինը, մի քանի քայլ կատարե, ինչը, գործնականում, նրան զրկեց ոչ միայն մեդալից, այլև՝ Տոկիո-2020-ի ուղեգրից։
Հիշեցնենք, որ ԱԱ-ում Հայաստանից միակ ուղեգիրը նվաճել է Արթուր Դավթյանը (բազմամարտ)։
Հայաստանի հավաքականն ավարտեց իր ելույթը ԱԱ-ում։