Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաների համար կազմակերպված բարեգործական խաղին մասնակցեց նաև ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:
«Ես միշտ էլ կողմ եմ նմանատիպ խաղերի անցկացմանը: Ես անձամբ եմ Նյու յորքում կազմակերպում այս տեսակ հանդիպումներ: Ես ունեմ մի հիմնադրամ, որն ամեն տարի օգնում է երեխաներին՝ բարեգործական հանդիպումներ կազմակերպելով»,-ֆուտբոլային խաղից հետո ասել է Ջորկաեֆը: Նա խոսել է նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մասին, մասնավորապես ասելով. «Հայաստանի հավաքականը լավ ֆուտբոլիստներ ունի: Ֆուտբոլի ազգային ընտրանին իսկապես մեծ ապագա ունի: Հայաստանն իսկապես մարզական երկիր է: Յուրաքանչյուր մարզաձևում առաջախաղացումը օգնում է նաև երկրին: Հայերն ունեն երիտասարդ մարզիկներ և երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր լավ ապագա ունեն: Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի ազգային թիմը գլխավորելուն, ապա այդ ամենն իմ ձեռքում չէ: Ես այն մարդը չեմ, ով նման որոշում է կայացնում: Հաճելի կլիներ մի օր գլխավորել Հայաստանի հավաքականը: Ինձ համար էլ հաճելի կլիներ օգնել Հայաստանին, չէ որ Հայաստանն իմ նախանիների հայրենիքն է, և ես հայկական արյուն ունեմ: Ես միայն ուրախ կլինեմ օգնելու Հայաստանին»:
Բարեգործական հանդիպումը անցկացվեց Հայաստանի լրագրողների թիմի և «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի միջև: Խաղն ավարտվեց ոչ-ոքի 1-1 հաշվով: