ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

11:27 - 10 Դեկ, 2025

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) հայտարարել է խոշոր վերաբրենդավորման մասին՝ ներկայացնելով իր նոր անվանումը՝ «Աշխարհի մարմնամարզություն»։

Փաստը նշանավորում է կազմակերպության զարգացման կարևորագույն փուլ, որով  դիրքավորում է մարզաձևի ապագան:

«Աշխարհի մարմնամարզությունը» 165 անդամ ֆեդերացիաներում ներգրավում է միլիոնավոր մարզիկների և երկրպագուների:

Նոր ապրանքանիշը ներառում է նաև  նոր տարբերանշան, որը արտացոլում է կազմակերպության հանձնառությունը՝ խթանելու մարմնամարզությունը բոլոր մակարդակներում. մասսայականություն, միջազգային   էլիտար մրցաշարեր . . .

«Մարմնամարզությունը աշխարհի ամենաոգեշնչող և արտահայտիչ մարզաձևերից մեկն է:  World Gymnastics-ը արտացոլում է այդ էներգիան և  ամրապնդում է մարդկության վսատահությունն  ու համակրանքը իր դերի նկատմամբ», - ասել է կազմակերպության ղեկավար Մորինարի  Վատանաբեն:

 

 

Այլ նորություններ