ԳՈՐԾՈՒՂՎԵԼ Է ԵՐԵՔ ԾԱՆՐՈՐԴ

14:47 - 06 Հոկ, 2021

Ծանրամարտի մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Տարոն Թովմասյանի գլխավորությամբ մեր երկրի ներկայացուցիչները իրենց ունակությունները կդրսևորեն Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում:  Այնտեղ  մեկնարկել է  աշխարհի պատանեկան առաջնությունը:

Տղաների պայքարին կմասնակցեն  Ռաֆիկ Մինասյանը (61 կգ),  Ալեքսանդր Լազարյանը (89 կգ), իսկ  Էմմա Պողոսյանը (76 կգ) հանդես կգա աղջիկների մրցաշարում:

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն ասաց,  որ մեր պատվիրակները հայրենիք կվերադառնան հոկտեմբերի 12 –ին:

 

Այլ նորություններ