ԼՈԶԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

11:00 - 23 Հուն, 2020

Ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերի մրցանակակիրները հավաքվել էին  Լոզանի << Medal Plaza >>  հրապարակում, որտեղ տեղի ունեցավ պատանեկան համաշխարհային գլխավոր մարզահանդեսի փակման հանդիսավոր  արարողությունը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը շրջապատված էր շքերթի մասնակից երիտասարդ մարզիկներով:Նրանք  շնորհակալություն հայտնեցին կազմկոմիտեի նախագահ Վիրժինի Ֆևրին և Թոմաս Բախին: ՄՕԿ –ի նախագահը ողջունեց մասնակիցներին. << Դուք` երիտասարդ մարզիկներդ, օլիմպիական ոգու և մթնոլորտի լավագույն դեսպաններն եք:  Երկու շաբաթվա ընթացքում  արժանիորեն մուտք գործեցիք մարզական մեծ  ընտանիք: Ընդմիշտ հավատարիմ մնացեք օլիմպիական գաղափարներին >>:

 Թոմաս Բախը  ՄՕԿ –ի  դրոշը հանձնեց Կորեայի հանրապետության մարզիկներին, քանզի   այդ երկրում է  2024 թ.  անցկացվելու  պատանեկան չորրորդ խաղերը:

 Արարողությունն  ավարտվեց հանրահայտ երգիչ և կոմպոզիտոր Բաստիան Բեյքերի համերգով:

 

 

 

 

Այլ նորություններ