Հենրիկ Սարգսյանն ու Վահե Բադալյանը դուրս մնացին Ստրանջայի մրցաշարի պայքարից

23:37 - 21 Փետ, 2017

Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում այսօր ռինգ դուրս եկան նաեւ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու 56 կգ քաշային Վահե Բադալյանը։

Հայ բռնցքամարտիկները պարտվեցին Ուկրաինայի ներկայացուցիչներին։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բադալյանն առաջին ռաունդում առավելության է հասել մրցակցի նկատմամբ, իսկ երկրորդում վնասվածք է ստացել: Բժիշկներին չի հաջողվել դադարեցնել քթի արյունահոսությունը, ինչի պատճառով մենամարտը դադարեցվել է:

Վաղը ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 60 կգ Կարեն Տոնականյանը, 69 կգ Վլադիմիր Մարգարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Լուսանկարը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

Այլ նորություններ