ԱԱ. Հենրիկ Սարգսյանը եւ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս մնացին պայքարից

23:43 - 17 Սեպ, 2019

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Հենրիկ Սարգսյանը (91 կգ) եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտություն են կրել 1/8 եզրափակիչում եւ դուրս մնացել պայքարից:

8 բռնցքամարտիկով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում պայքարը շարունակում են Արթուր Հովհաննիսյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ) եւ Արման Դարչինյանը (75 կգ), որոնք դուրս են եկել քառորդ եզրափակիչ:

Այլ նորություններ