ՁՄԵՌԱՅԻՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՎԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է

16:17 - 12 Նոյ, 2021

<< Պեկին – 2022 >> կազմկոմիտեն հայտարարել է ձմեռային  օլիմպիական խաղերի գլխավոր ավանի  նախապատրաստական աշխատանքների ավարտի  մասին։ 

Բնակելի տարածքը  330.000 քառակուսի մետր է:  Մասնակիցները կտեղավորվեն 20 բնակելի շենքերում։ Սենյակները հագեցած են ջեռուցման և օդորակման ժամանակակից համակարգերով, որոնք հնարավոր է կառավարել սմարթֆոնով։ 

Կազմակերպիչները փորձել են հնարավորինս պարզեցնել կամավորների աշխատանքը: Գյուղում կգործեն հատուկ ավտոբուսներ, իսկ ռոբոտները կկատարեն  դռնապանի, հավաքարարի դերը և սիրով կառաջարկեն տարբեր խմիչքներ։ Այդ տեխնոլոգիաներն արդեն արդարացրել են թեստային փորձարկումներում:

Օլիմպիական ավանում  շուտով կկատարվեն  ստուգումներ և կորոնավիրուսի դեմ   միջոցառումներ:

Օլիմպիական ավանի պաշտոնական բացումը տեղի կունենա 2022թ. հունվարի 27-ին։

Նշենք, որ օլիմպիական կրակի փոխանցավազքը կմեկնարկի փետրվարի 2-ին: 

Պեկինում 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2022թ. փետրվարի 4 - 20-ը, իսկ պարալիմպիկը՝ մարտի 4-13-ը։

Այլ նորություններ