Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը վաղը ՝ հունիս վեցին կհանձնի իր << առաջին քննությունը >>:
Արտագնա ընկերական խաղում մեր թիմը Կոսովոյում կմրցի տեղի ընտրանու հետ:
Հանդիպումը կսպասարկի Ալբանիայի մրցավարական հանձնախումբը ՝ Յուջին Ջայանի գլխավորությամբ:
Մրցամարտը կկայանա Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին։