ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

11:00 - 16 Հոկ, 2020

Ավարտվել է  Չինաստանի բիաթլոնի և դահուկային սպորտի ազգային  կենտրոննների  շինարարությունը։ Դրանք  << Պեկին -  2022 >> ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մրցասպարեզներն են: 

Այդ համալիրների  առանձնահատկությունը վերգետնյա հետիոտնային անցումն է, որը կազմկոմիտեն անվանում է << Նեֆրիտե սառցե մատանի >>։ Այն բիաթլոնի և դահուկային սպորտի    մրցուղիները միացնում է  դահուկացատկի համալիրին: 

Առաջին միջազգային մրցաշարը աշխարհի գավաթի խաղարկության փուլը կլինի։ Դա փաստորեն միակ հնարավորությունն է փորձարկելու օլիմպիական նոր ասպարեզը: Ստուգատեսը նախատեսված է  2021թ․ փետրվարին: 

Օլիմպիական շինություններում  աշխատանքները կավարտվեն այս տարեվերջին։  

 

Այլ նորություններ