ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ

15:47 - 08 Ապր, 2022

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը իր երկրի բնակչության անունից  երախտագիտություն է  հայտնել միջազգային օլիմպիական կոմիտեին, օլիմպիական ընտանիքին, բոլոր մարզիկներին՝   2022թ. Պեկինի  ձմեռային խաղերին աջակցելու համար:

Մարզահանդեսի կայացման համար պահանջվել է յոթ տարվա քրտնաջան աշխատանք: Չինացիները  հաղթահարել են տարբեր դժվարություններ ու մարտահրավերներ: Այդ  միջոցառումը իր տեղը կգտնի օլիմպիական պատմության մեջ։ 

Պեկինի խաղերը եղել են  միլիարդավոր երկրպագուների ուշադրության կենտրոնում և դարձել  պատմության մեջ ամենադիտված ձմեռային օլիմպիական խաղերը: Ստուգատեսը արժանացել է հանրության  դրական գնահատականին:

 

 

Այլ նորություններ