ՄԵՐ ԹԻՄԵՐԸ ԵՐՐՈՐԴՆ ԵՆ

10:16 - 25 Նոյ, 2021

Թեհրանում իրենց ելույթներն ավարտեցին նաև բանակային մարզիկների աշխարհի առաջնության մասնակից հունահռոմեական ոճի ըմբիշները: Վաստակավոր մարզիչներ Էդիկ Սահակյանի և Սամվել Գևորգյանի  սաները հաջող մրցելույթներ ունեցան:

Կարեն Ասլանյանը / 72 կգ / և Գևորգ Թադևոսյանը / 87 կգ / իրենց օգտին միայն հաղթանակներ գրանցեցին ու նվաճեցին չեմպիոնի կոչումը: Նրանց թիմակիցներ Ռուդիկ Մկրտչյանը / 55 կգ / և գերծանրքաշային Դավիթ Օվասապյանը արժանացան փոխչեմպիոնի պատվին:

Մեր հավաքականի հաշվին հինգերորդ մեդալը գրանցեց Սամվել Աղաջանյանը / 67 կգ / , որը կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին:

Ասենք որ,  մեր ինչպես ազատ ոճայինները, հունառոմեականները նույնպես, թիմային պայքարում գրավեցին երրորդ տեղը:

 

 

Այլ նորություններ