Միսակ Գաբրիելյան. Արթուր Բարսեղյանը աննախադեպ արդյուքն է գրանցել

10:35 - 31 Օգո, 2019

Oգոստոսի 20-25 Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց լողի պատանիների աշխարհի առաջնությունը։

Լողի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Միսակ Գաբրիելյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց պատանիների աշխարհի առաջնությունը:

«Մասնակցել ենք 6 մարզիկով՝ Նինա Կիրակոսյան, Վարսենիկ Մանուչարյան, Արթուր Բարսեղյան, Էդուարդ Ճաղարյան, Միխայիլ Շահնազարյան և Լևոն Խաչատրյան։ Բոլորն էլ հաջող են լողացել, իսկ Արթուրը առավել ևս։ Նա 100 մետր ազատ ոճում 0.49.96 արդյունքով, որը Հայաստանի ռեկորդ է 6-րդ տեղով մտավ եզրափակիչ։ Այնտեղ ցույց տվեց 0.50.03 արդյունքը և գրավեց 7-րդ հորիզոնականը։ Արթուրի կիսաեզրափակչի արդյունքը Տոկիո 2020-ի համար Բ կարգի վարկանիշ է ապահովում, բայց մեր նպատակն է, որ նա Ա կարգի վարկանիշ ունենա։ Ի դեպ նշեմ, որ մինչև այս հայ լողորդներից ոչ մեկ այդպիսի արդյունք չի գրանցել։ 50 մետր ազատ ոճում Արթուրը լողաց 0.22.72 և 4-րդ տեղով մասնակցեց կիասեզրափակչին, որտեղ ցույց տվեց 0.22.82 արդյունքը և դուրս չեկավ եզրափակիչ։ Հայաստանի ռեկորդ սահմանեց Նինա Կիրակոսյանը 100 մետր թիկալողում ցույց տալով 1.07.00 արդյունքը։ Հայաստանի ռեկորդներ սահմանվեցին նաև 4X100 համալիր փոխանցումալողի միքսում (Նինա Կիրակոսյան, Վարսենիկ Մանուչարյան,Արթուր Բարսեղյան,Էդուրադ Ճաղարյան)՝ ցույց տալով 4.18.59 արդյունքը և 4X100 մետր ազատ ոճի միքսում 3.46.96 արդյունքը»,- խոսքը եզրափակեց Միսակ Գաբրիելյանը։

Լուսանկարը՝ Mediamax-ի։

Այլ նորություններ