ԱՌԱՋԻԿԱ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

14:47 - 14 Սեպ, 2023

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախն ասել է, որ կցանկանար, որպեսզի  կրիկետը ներառվի  Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում։ 

Մարզաձևը միայն մեկ անգամ է հայտնվել օլիմպիական խաղերում   ( 1900թ. ), որտեղ հանդես է եկել  երկու թիմ։ Այնուամենայնիվ, կրիկետը հաջողություն է ունեցել անցյալ տարի Բիրմինգհեմում կայացած Համագործակցության խաղերում:

Բախը  նաև նշել է,  որ ինքը կրիկետի սիրահար է և  նույնիսկ մեկ անգամ խաղացել է:  

L.A. - 2028 կազմկոմիտեն հնարավոր է առաջարկի ՄՕԿ-ի գործկոմին  ներառել կրիկետը, որը վերջնական որոշում պետք է կայացնի: 

Ակնկալվում է, որ նոր մարզաձևերը կվավերացվեն ՄՕԿ-ի հաջորդ  համաժողովում, որը նշանակված է  Մումբայում ՝ հոկտեմբերի 15-17-ը։ 

Այլ նորություններ