
Ամերիկացի փոփ սուպերաստղ Մրայա Քերին ելույթ կունենա Միլանում 2026թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ: Լուրը հայտնել է 56-ամյա երգչուհին:
Ներկայացված տեսանյութում Մրայան հագել է կարմիր, նեղ դեկոլտեով և ադամանդե վզնոցով նեղ զգեստ։ «Ciao! Պատրաստվեք Միլանո Կորտինա 2026-ին», - դիմել է նա երկրպագուներին և շարունակել. «Կհանդիպենք Սան Սիրո մարզադաշտում փետրվարի 6-ին՝ օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Ci Vediamo a Milano!»:
Նրա ելույթը նախատեսված է արտացոլելու արարողության կենտրոնական թեման՝ «Ներդաշնակություն». համատեղելով երաժշտությունն ու սպորտը՝ ընդգծելու այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ներառումը, հարգանքը և մշակութային փոխանակումը։