Հայաստանի երեք հունահռոմեական ըմբիշ մեկնարկում է աշխարհի երիտասարդական առաջնությունում

10:35 - 05 Օգո, 2017

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր մեկնարկում են հունահռոմեական ըմբիշները։

Հայաստանի հավաքականից գորգ կմտնի երեք մարզիկ: 50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը կսկսի 1/8 եզրափակչից։ Նրա մրցակիցը Ղազախստանի ներկայացուցիչ Ալպամիս Դաստանբեկն է։ Հրաչյա Պողոսյանը (60 կգ) որակավորման փուլում կհանդիպի Եգիպտոսի ներկայացուցիչ Հասան Ահմեդ Մոհամեդին, իսկ 74 կգ քաշային կարգում Արման Բաղդասարյանը 1/16 եզրափակչում կգոտեմարտի բելառուս Եվգենի Յուրովի հետ:

Այլ նորություններ