Աշոցքում մեկնարկել է դահուկավազքի ՀՀ առաջնությունը: Մասնակցում են Գյումրիի, Վանաձորի և Աշոցքի ՝ թվով 40 մարզիկ – մարզուհիներ:
Առաջինը դահուկուղի են ելել 10 կմ ազատ ոճ մրցաձևում հայտավորվածները:
Առաջին եռյակներում տեղ են գտել. տղամարդիկ՝ Միքայել Միքայելյանը, Սպարտակ Ոսկանյանը, Զորիկ Ղազարյանը, կանայք՝ Կատյա Գալստյանը, Ռոզա Սիմոնյանը և Մարգարիտա Կարապետյանը:
Այսօր մասնակիցները մրցում են 10 կմ դասական ոճում, իսկ վաղը՝ արագավազքում:
Մրցաշարի արդյունքներով կկազմվի հավաքական, որը կնախապատրաստվի փետրվարին նշանակված աշխարհի առաջնությանը: