ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ ՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ

16:07 - 16 Սեպ, 2021

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, ինչպես հայտնի է, կկայանա Բելգրադում՝ հոկտեմբերի 24 -ից նոյեմբերի 6 –ը:

ԱԻԲԱ –ի 75 –ամյա պատմության ընթացքում առաջին անգամ դրամական պարգևների կարժանանան ստուգատեսի  մրցանակակիրները: Ոսկե մեդալակիրները  կստանան 100 հազար, արծաթինը ` 50 հազար  բրոնզինը` 25 հազարական դոլար:

ԱԻԲԱ -ի նախագահ Ումար Կրեմլյովը նշել է,  որ այն  ժամանակն ու էներգիան, որ բռնցքամարտիկները  ծախսում են առաջնությանը նախապատրաստվելու համար, արժանի է  նման պարգևատրության: Դա  մարզիկներին կխթանի  հաջողության  հասնելու  համար:

Բռնցքամարտիկը  հաջողակ պետք  է լինի ոչ միայն  ռինգում, այլև նաև  կյանքում, - ասել է Կրեմլյովը:

 

Այլ նորություններ