Կայացել է լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը

13:25 - 04 Հուլ, 2019

Ավարտվեց Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը, որին մասնակցեցին 11 կանանց և 10 տղամարդկանց զույգեր:

Կանանց պայքարում հաղթող դարձավ ԽՄՕՄՄ-ը (Վերոնիկա Կոշկարյան և Էդիտա Ղևոնդյան), երկրորդ տեղը զբաղեցրեց ՎԲԵԹ-ը (Տաթևիկ Կիրակոսյան և Շուշանիկ Տիգրանյան), լավագույն եռյակը եզրափակեց Վան-2 թիմը (Նվեր Քասիս և Մայա Եսայան):

Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոն դարձավ Արաբկիր թիմը (Ռազմիկ Հակոբյան և Արման Միսկարյան), արծաթե մեդալ նվաճեց ԲԿՄԱ-2 թիմը, բրոնզե մեդալը բաժին հասավ ԲԿՄԱ-1-ին:

Առաջնությանը նաև մասնակցեց Թբիլիսի քաղաքը ներկայացնող մեկ զույգ:

Այլ նորություններ