Կարուշ Ղուկասյանը B խմբի լավագույն եռյակում է

18:31 - 07 Ապր, 2017

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր տղամարդկանց 94 կգ քաշային կարգի B խմբում հանդես եկավ Կարուշ Ղուկասյանը:

Երկամարտի 360 կգ արդյունքով (160+200) հայ ծանրորդն այդ խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Քիչ հետո կանանց 90 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Տաթեւ Հակոբյանը:

Այլ նորություններ