Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակ են տոնել Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում

10:26 - 20 Նոյ, 2015

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակ են տարել: Տղամարդկանց հավաքականի կազմում միակ հաղթակը տոնել է Հրանտ Մելքումյանը: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի են խաղացել: Այժմ տղամարդկանց հավաքականը 8-րդ տեղում է:

Կանանց թիմում պարտություն է կրել Էլինա Դանիելյանը, իսկ Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան հաղթել են: Լիլիթ Մկրտչյանը կիսել է միավորը: Կանանց թիմը 12-րդ հորիզոնականում է:

Առաջնության ավարտին մնացել է 3 տուր:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ