ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

11:17 - 28 Հոկ, 2021

2026թ. Իտալիայի Միլան և Կորտինա  դ’ Ամպեցցո քաղաքներում անցկացվելիք ձմեռային 25 –րդ  օլիմպիական  խաղերի կազմկոմիտեն հաստատել է որոշ մրցումների և արարողությունների վայրերը:

Արենա դի Վերոնայում, որը գտնվում է Լոմբարդիայի մայրաքաղաքից երկու ժամ հեռավորության վրա, տեղի կունենան  խաղերի փակման և պարալիմպիկի  բացման արարողությունները։ 

Ի դեպ, հին հռոմեական ամֆիթատրոնում, որը կառուցվել է մ.թ.ա 30թ. - ին, պարբերաբար անցկացվում են օպերային ներկայացումներ և էստրադային համերգներ։ 

Ձմեռային 2026թ. մարզահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա Միլանի «Սան Սիրո»  ստադիոնում։ 

Սկի ալպինիստները, ովքեր իրենց նորամուտը կնշեն խաղերում, մեդալների համար կպայքարեն  Շվեյցարիայի սահմանին մոտակա Բորմիո քաղաքում: Այնտեղ իրենց ունակությունները կդրսևորեն նաև լեռնադահուկորդները։ 

Դահուկավազորդները, դահուկացատկորդները, բիաթլոնիստները և չմշկորդները կմրցեն մարզասերներին  հայտնի Val di Fiemme  -ի ասպարեզներում:

Իտալական կողմը շարունակում է խորհրդակցությունները ՄՕԿ-ի հետ՝ մրցավայրերի որոշման հարցում:

 

 

Այլ նորություններ