ԿՊԱՅՔԱՐԵՆ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԻ ԴԵՄ

11:27 - 23 Հոկ, 2025

Ավստրալիայի  Քվինսլենդի կառավարությունը, Ֆիցրոյ գետը, որը կոկորդիլոսների բնակավայր է, առաջարկել է 2032թ. Բրիսբենում նախատեսված  օլիմպիական  ամառային խաղերի մրցավայր:

Գետում նպատակ կա անցկացնել թիավարության և կանոէի   մրցումները: Նշվում է, որ  բոլոր տվյալները  ճշտվել են և որևէ խոչընդոտ չկա մրցաշարը կազմակերպելու համար:

Փորձագետները  ստուգել են գետի բոլոր բնութագրերը և վստահ են, որ դրանք լիովին համապատասխանում են թիավարության  միջազգային ֆեդերացիայի պահանջներին։

Կազմակերպիչները  խոստացել են,  որ կպայքարեն գետի կոկորդիլոսների ներխուժման դեմ և կվերացնեն այդ սպառնալիքը։

Վերջին տարիներին Ավստրալիայի թիավարության ազգային հավաքականի անդամները մարզվում են  նշած գետում: Այնտեղ պարբերաբար անցկացվում են նաև  համալսարանական մրցումներ։

Այլ նորություններ