
Դուբայում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հաղթանակով սկեսեցին մեր պատվիրակները:
Արարատ Հարությունյանը / 71 կգ / համոզիչ առավելությամբ իր օգտին գրանցեց Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի հետ կայացած մենամարտը: Նա բոլոր երեք ռաունդներում գերազանց գործեց, իսկ երրորդում ՝ նոկդաունի ենթարկեց մրցակցին։
Հաղթանակ շնորհվեց նաև Վախթանգ Հարությունյանին / 75 կգ / և Նարեկ Մանասյանին / 92 կգ /: Նրանց մրցակիցները ավելորդ քաշի պատճառով զրկվեցին ռինգ ելնելու իրավունքից:
Այսօր մեկնարկի կելնեն Հովհաննես Բաչկովը, Արմեն Մաշակարյանը / երկուսն էլ ՝ 67 կգ / և Արտուշ Հովհաննիսյանը / 80 կգ /: