Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի գավաթակիր

11:00 - 06 Մայ, 2019

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը մասնակցել է Ռումինիայում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

Սուսաննա Ստեփանյանը (40 կգ) դարձել է ոսկե մեդալակիր: Դա գյումրեցի մարզուհու երկրորդ մասնակցությունն ու հաղթանակն էր միջազգային մրցաշարում:

Հայաստանի թիմը Ռումինիա էր մեկնել ավագ մարզիչ Հովահաննես Դավթյանի գլխավորությամբ: Մրցաշարին մասնակցել են 28 երկրների 563 մարզիկներ:

Այլ նորություններ