Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը հաղթեց Շվեյցարիային

22:00 - 28 Հոկ, 2017

Այսօր Հերսոնեսում (Կրետե) մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին տուրում 3:1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի թիմին:

Առաջատար Լեւոն Արոնյանի բացակայությամբ հաղթանակ տարան Գաբրիել Սարգսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը: Ոչ-ոքի խաղացին Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ