ԵԱ. Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը եւ Մարիա Գեւորգյանը հաղթեցին վերջին տուրում

09:00 - 23 Ապր, 2019

Թուրքիայում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը եւ Մարիա Գեւորգյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը պարտություն են կրել:

6.5 միավոր հավաքած Էլինա Դանիելյանը գրավել է 29-րդ տեղը, Սիրանուշ Ղուկասյանը՝ 31-րդ, Մարիա Գեւորգյանը՝ 32-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 35-րդ: Աննա Սարգսյանը 4 միավորով հայտնվել է 105-րդ տեղում:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է ռուս Ալինա Կաշլինսկայան, որը հավաքել է 8 միավոր եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով է գերազանցել 1-5-րդ տեղերը բաժանած մյուս 4 շախմատիստուհիներին:

Այլ նորություններ