Անդրանիկ Կարապետյանը ծանր վնասվածքից հետո մասնակցեց Եվրոպայի առաջնությանը

18:03 - 06 Ապր, 2017

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր 85 կգ քաշայինների B խմբի պայքարում հանդես եկավ Անդրանիկ Կարապետյանը, որը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում ստացած ծանր վնասվածքը բուժելուց հետո առաջին անգամ մտավ մրցահարթակ:

Հայ ծանրորդը երկամարտի 325 կգ արդյունքով (160+165) այդ խմբում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Սա Անդրանիկ Կարապետյանի նորամուտն էր 85 կգ քաշային կարգ:

Այսօր երեկոյան կանանց պայքարում հանդես կգա 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը:

Այլ նորություններ