Մահացել է Օլիմպիական խաղերի ամենահավատարիմ երկրպագուն

12:00 - 19 Մար, 2019

92 տարեկանում մահացել է ճապոնացի երկրպագու Նաոտոսի Յամադան, որը սկսած 1964 թվականից ներկա է եղել բոլոր ամառային Օլիմպիական խաղերին: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ափսոսանք է հայտնել Նաոտոսի Յամադայի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա Նաոտոսի Յամադայի մահվան մասին: Նա իսկական սուպերերկրպագու էր: Նրա պակասը հաջորդ տարի խիստ կզգացվի Տոկիոյում»,- Թոմաս Բախի խոսքը փոխանցում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Նաոտոսի Յամադան Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը համարում էր իր կյանքի գլխավոր իրադարձությունը: Նա մահացավ Տոկիո-2020-ի մեկնարկից 494 օր առաջ:

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կկայանա 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Այլ նորություններ