
Վաղը ՝ ապրիլի յոթին, Լեհաստանի Կատովիցե քաղաքում կմեկնարկի Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը: «Արենա» մարզասրահում խաղասեղանների շուրջ կնստեն 43 եվրոպական ֆեդերացիաներից հայտավորված 502 շախմատիստներ: Սա քանակական առումով մասնակիցների նոր ռեկորդ է, որը նախկինում գրանցվել էր Սերբիայի Վրնյացկա Բանյա քաղաքում 2023թ. 484 խաղացողով։
Ստուգատեսը կանցկացվի 11 փուլով, շվեյցարական համակարգով:
Առաջնության մրցանակային ընդհանուր հիմնադրամը կազմում է 100.000 եվրո, որից 20.000 եվրոն նախատեսված է հաղթողի համար։
Հայաստանից հանդես կգան 15 շախմատիստներ՝
ՄԳ Շանթ Սարգսյան
ՄԳ Հայկ Մարտիրոսյան
ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
ՄԳ Գաբրիել Սարգսյան
ՄԳ Մանուէլ Պետրոսյան
ՄՎ Արթուր Դավթյան
ՄԳ Մամիկոն Ղարիբյան
ՄԳ Էմին Օհանյան
ՄՎ Արսեն Դավթյան
ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան
ՄՎ Վահե Սուքիասյան
ՖՎ Տիգրան Համբարձումյան
ԿՄԳ Մարիամ Մկրտչյան
ՖՎ Հայկ Երիցյան
Րաֆֆի Ղազարյան