Համեստ արդյունքներ

10:26 - 15 Փետ, 2019

Բոսնիա Հերցեգովինայի  Սարաևո  քաղաքում  անցկացվեց  Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային  հերթական` 14 –րդ  փառատոնը:

Մեր  երկրի ներկայացուցիչներից առաջինը ասպարեզ ելան  դահուկավազորդները: Տղաների 10 կմ դասական ոճում Աղասի Սաքանյանը 88 մասնակիցների պայքարում 86 –րդն էր, իսկ 7,5 կմ ազատ ոճում 87 –րդն էր ` 92 մասնակիցների մրցավեճում:  Աննա  Ռաշոյանը նշած ոճերում ճանաչվեց համապատասխանաբար 69 –րդը / 78 մասնակից / և 71 –րդը / 82 մասնակից /:

Արագավազքում Աղասի Սաքանյանը գրավեց 86 –րդ / 90 –ի պայքարում / ,իսկ Աննա Ռաշոյանը 67 –րդ   /  78 մասնակից/  տեղը:

Լեռնադահուկային սպորտի  երկու մրցաձում Մայիս Եղիազարյանը ձախողվեց: Նրա թիմակից  ժիրայր Առաքելյանը ոլորովայրէջքում չավարտեց տարածությունը ,իսկ հսկա ոլորվայրէջքում,  103 մասնակիցների պայքարում, զբաղեցրեց 77 –րդ հորիզոնականը:

Մենասահորդուհի Մարինա Ասոյանը  գեղասահքի ազատ և կամավոր ծրագրերի ընդհանուր գումարով, 29 մասնակիցների մեջ, հանգրվանեց 27 –րդ տեղում:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ