Այս տարի, ամառվա շոգի հետևանքով, հուլիս –օգոստոս ամիսներին Ճապոնիայում մահացել է 120 մարդ: Նշված ամիսներին է անցկացվելու «Տոկիո -2020» օլիմպիական խաղերը: Ահա թե ինչու խաղերի կազմկոմիտեն ՄՕԿ-ին առաջարկել է օլիմպիական տարում ավելի շուտ անցնել ամառային ժամանակացույցի, որպեսզի շոգի ներգործությունը մասնակիցների վրա հնարավորինս նվազեցվի: ՄՕԿ –ի համակարգող հանձնաժողովի նախագահ Ջոն Կոուտսը ասել է,որ մարաթոնյան վազքը և նմանատիպ մյուս մրցումները կսկսվեն վաղ առավոտյան: Ուստի խաղերի կազմկոմիտեի առաջարկությունը ճիշտ է։
ՀԱՕԿ լրատվական բաժին