ԵԱ. Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը հաղթել են

09:00 - 17 Ապր, 2019

Թուրքիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը հաղթել են, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել, իսկ Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով միավորը կիսել է ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ:

Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը վաստակել է 4.5 միավոր եւ կես միավոր է հետ միանձնյա առաջատար Ալինա Կաշլինսկայայից (Ռուսաստան): Լիլիթ Մկրտչյանն ունի 4 միավոր, իսկ Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը եւ Մարիա Գեւորգյանը՝ 3-ական:

Եվրոպայի առաջնությունում այսօր հանգստյան օր է: 7-րդ տուրը տեղի կունենա ապրիլի 18-ին:

Այլ նորություններ